Մատչելիության հղումներ

50 օրվա ազատազրկումից հետո Նավալնին ազատ է արձակվել


Հակակառավարական ցույցեր կազմակերպելու մեղադրանքով 50 օր կալանքի տակ անցկացրած ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին այսօր ազատ է արձակվել։

«Այս 50 օրերին, մինչ ես ազատազրկված էի, մենք հավելյալ ապացույցներ տեսանք, որ այս ռեժիմը կործանման եզրին է», - վաղ առավոտյան դուրս գալով մոսկովյան կալանավայրից՝ հայտարարել է Նավալնին՝ դիմելով իրեն դիմավորելու եկած լրագրողներին և աջակիցներին։ - «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ձերբակալություններով նրանք կարող են վախեցնել մեզ, նրանք չարաչար սխալվում են», - հավելել է ընդդիմադիր առաջնորդը։

Ալեքսեյ Նավալնին մեկամսյա կալանքի էր դատապարտվել օգոստոսի վերջին` հունվարի 28-ին կազմակերպված «Ընտրողների գործադուլ» ակցիայի համար: Սեպտեմբերի 24-ին ընդդիմադիր գործիչը կրկին ազատազրկման էր դատապարտվել՝ այս անգամ 20 օրով, և կալանավայրից դուրս գալուց վայրկյաններ անց կրկին ազատազրկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG