Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը եկող շաբաթվա վերջին աշխատանքային այցեր կկատարի Ռուսաստան և Հարավային Կովկաս՝ այդ թվում Հայաստան: Այդ մասին Բոլթոնը գրել է իր թվիթերյան էջում:
«Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան՝ հանդիպելու իմ պաշտոնակիցների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` առաջ մղելու ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում», - գրել է Բոլթոնը:
Այցի վերաբերյալ այլ մանրամասներ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան չի հայտնում:
Ջոն Բոլթոնը, ով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է այս տարվա ապրիլից, հայտնի է պաշտոնական Թեհրանի և Դամասկոսի նկատմամբ կոշտ դիրքորոշմամբ: