Ուրուգվայի Հանրապետության համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ռոբերտո Մարգարյանը չի վերընտրվել: Համալսարանի ընդհանուր ժողովը, որն ընդգրկում է դասախոսներին, ուսանողներին և շրջանավարտներին, այսօր 44 քվե է տվել Մարգարյանին և 59 քվե՝ նրա մրցակից տնտեսագետ Ռոդրիգո Արիմին, որն էլ ընտրվել է նոր ռեկտոր:
Ռոբերտո Մարգարյանը որպես ռեկտոր պաշտոնավարման ընթացքում այցելել է Հայաստան, նրա ղեկավարության օրոք համալսարանի օտար լեզուների կենտրոնում սկսվել է հայերենի դասավանդումը: