Մոսկվայի մոտ գտնվող իր տան շեմին սպանվել է տնտեսական հանցագործություններ և կոռուպցիոն մի շարք լուրջ գործեր հետաքննող դատախազ, գնդապետ Եվգենիա Շիշկինան:
Հոկտեմբերի 10-ին հրազենից նրա վրա կրակ է բացվել, երբ նա դուրս է եկել Արխանգելսկոյե բնակավայրի իր տնից: Պարանոցից վիրավորված Եվգենիա Շիշկինան տեղում մահացել է:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակն ասել է, որ Շիշկինան նախկինում սպառնալիքներ էր ստացել, իսկ ամիսներ առաջ հրկիզվել էր նրա ավտոմեքենան:
ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը դատախազի սպանության գործը վերցրել է իր անձնական հսկողության տակ ու գործի քննությունը հանձնարարել Քննչական կոմիտեի գլխավոր հետաքննչական վարչությանը: