Նախքան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մեկնարկը կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներն ընտանեկան լուսանկար արեցին։
Հայաստանում են կազմակերպության անդամ ավելի քան 70 երկրների պատվիրակություններ։ 38 երկիր ներկայացված է երկրի վարչապետի, կամ նախագահի մակարդակով։
Գագաթնաժողովին կմասնակցեն նաև երեկ երեկոյան Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Թերևս առաջին անգամ է, որ Հայաստանում նման միջազգային, մեծամասշտաբ միջոցառում է անցկացվում։