Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանն ու Սպարտակ Սեյրանյանը քննարկել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ՀՅ Դաշնակցություն խմբակցության անունից ընդունել է խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով և Սահմանադրության ու օրենքների շրջանակում լուծելու անհրաժեշտությունը:

Նշենք, որ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով նախագահը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Արմեն Սարգսյանն առաջինը հանդիպել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG