Դատարանը բավարարեց «Սասնա Ծռեր» խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի միջնորդությունը, վերացրեց Մանուկյանի խափանման միջոց կալանքն ու նրան 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց։
Պավլիկ Մանուկյանը ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում մեղադրվում է երկու հոդվածներով՝ շենք, շինություններ գրավելը, ապօրինի զենք, զինամթերք կրելը և փոխադրելը։
«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան:
Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղադրանք՝ պնդելով, որ ապստամբություն են արել։