Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:
Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, նախատեսվում է Բաբլոյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Նշենք, որ հոկտեմբերի 29-30-ը Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերը։ Բաբլոյանը Վոլոդինի հետ կքննարկի նաև նիստերին վերաբերող հարցեր։
Հոկտեմբերի 13-ին Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ժնև` մասնակցելու Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին:
Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Շաքե Իսայանը և Շուշան Սարդարյանը:
Շվեյցարիա այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: