Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ընտրություններին առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ 30 նյութեր մերժվել են․ ՔԿ


Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ընտրական տեղամասերից մեկում, 23-ը սեպտեմբերի, 2018թ․
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ընտրական տեղամասերից մեկում, 23-ը սեպտեմբերի, 2018թ․

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում և մայրաքաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների ընթացքում և դրան հաջորդած օրերի ընթացքում արձանագրվել է 30 դեպք, որոնք առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ արձանագրված 30 դեպքերի վերաբերյալ որոշումներ են կայացվել քրեական գործ հարուցելը Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հիմքերով մերժելու մասին:

Առերևույթ ընտրական խախտումներ պարունակող 30 դեպքերից 19-ը վերաբերել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելուն, իսկ 11-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

30 դեպքերից 4-ով նյութերը նախապատրաստվել են Երևան քաղաքի քննչական վարչությունում, 7-ով՝ Մալաթիա-Սեբաստիա, 4-ով՝ Էրեբունի և Նուբարաշեն, 3-ով՝ Արաբկիր, 7-ով՝ Ավան և Նոր Նորք, 3-ով՝ Քանաքեռ Զեյթուն, 2-ով՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժիններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG