Մատչելիության հղումներ

Կառավարությունում մեկնարկել է Ընտրական նոր օրենսգրքի շուրջ հերթական քննարկումը


Կառավարությունում մեկնարկել է Ընտրական նոր օրենսգրքի շուրջ հերթական քննարկումը:

Առաջարկվող փաթեթի առանցքային դրույթը տարածքային՝ ռեյտինգային ընտրակարգի վերացումն է։

«Հիմնական փոփոխությունները վերաբերում են խաղի կանոններին, մասնավորապես, սահմանվում է, որ Ազգային ժողովի ընտրություններն անց են կացվելու սովորական համամասնական ընտրակարգերով՝ ֆիքսված ցուցակներով, այսինքն՝ ոչ ռեյտինգային, ռեյտինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է», - ասաց վարչապետին կից Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։

Իոաննիսյանը նաև նշեց, որ առաջարկվում է իջեցնել կուսակցությունների և դաշինքների համար անցողիկ շեմը, մասնավորապես գործող 5 և 7 տոկոսների փոխարեն սահմանել 4 և 6 տոկոսի անցողիկ շեմ։

«Նախատեսվում է, որ նվազագույն քանակը քաղաքական ուժերի որոնք որ պետք է անցնեն Ազգային ժողով՝ անկախ անցողիկ շեմից, այսինքն՝ եթե բավարար թվով կուսակցություններ, կամ դաշինքներ անցողիկ շեմը չհաղթահարեն այժմ օրենսգրքով սահմանված է երեք, սահմանվելու է չորս։ Այսինքն՝ օրենսգրքով երաշխավորվում է, որ չորս քաղաքական ուժից է նվազագույնը ձևավորվելու հաջորդ խորհրդարանում», - ասաց հանձնաժողովի քարտուղարը։

Իոաննիսյանը նշեց, որ նախորդ երկուշաբթի օրը հանձնաժողովը հրապարակել է Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը, ուրբաթ օրը հրապարակվել է նախագիծը և շուտով այն կհաստատվի գործադիրի կողմից և կուղարկվի խորհրդարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG