Մատչելիության հղումներ

«Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ». վարչապետ


«Քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ», - Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ տեքստը կհրապարակեն քիչ անց:

Այսօր ավելի վաղ վարչապետի խոսնակ Արման Եղոյանն էր տեղեկացրել, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գագրկ Ծառուկյանին, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր։

Նշենք, որ վարչապետը հայտարարում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին։ Այդ հարցի շուրջ վարչապետը հանդիպումներ է ունենում խորհրդարանական խմբակցությունների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG