Մատչելիության հղումներ

Պատգամավոր Արման Սահակյանը հայտարարում է, որ կողմ է դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններին


Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը հայտարարում է, որ կողմ է Ազգային ժողովի լուծարմանն ու դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Այդ մասին Սահակյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը», - գրել է Սահակյանը։

Նշենք, որ Սահակյանն 2017-ի ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել Հանրապետական կուսակցության թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով, իսկ 2018-ի հունիսի 4-ին լքել է Հանրապետական խմբակցությունը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները քաղաքական անհրաժեշտություն է համարել նաև նախկին գլխավոր դատախազ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ արտահերթ ընտրությունները պետք է հնարավորինս արագ անցկացվեն։

Գևորգ Կոստանյան, արխիվ
Գևորգ Կոստանյան, արխիվ

Նիշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին, այլ քաջալերել նրանց։

«Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը։ Դուխո՛վ», - գրել է վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG