Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր աշխատանքային այցով մեկնել է Անթալիա՝ մասնակցելու Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովին:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Շարմազանովը ելույթ կունենա համաժողովում, ինչպես նաև աշխատանքային հանդիպումներ կունենա մի շարք պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ: