«Չնայած Հայաստանում քաղաքական անկայունության որոշակի պահպանմանը՝ համագործակցության կոնկրետ ուղղություններով նպատակաուղղված աշխատանք է իրականացվում», - «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:
«Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո էլ ավանդաբար ակտիվ բնույթ ունեցող բարձր մակարդակում ռուս-հայկական երկխոսությունը շարունակվեց: Մի քանի ամսվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է երեք, իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` երկու անգամ», - նշել է Կարասինը` ընդգծելով․ - «Այդ շփումների գլխավոր քաղաքական արդյունքը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման անփոփոխությունն է` թե՛ երկկողմ ձևաչափում և թե՛ ընդհանուր ինտեգրացիոն կառույցների` ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում»: