Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը հետևում է Ստամբուլում արաբ լրագրողի անհետացման շուրջ ընթացող հետաքննությանը


Թուրքիա - Բողոքի ակցիա Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության դիմաց, 5-ը հոկտեմբերի, 2018թ․
Թուրքիա - Բողոքի ակցիա Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության դիմաց, 5-ը հոկտեմբերի, 2018թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անձամբ է հետևում սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման հանգամանքների հետաքննությանը: Այս մասին Էրդողանը հայտարարել է կիրակի երեկոյան:

Սաուդյան Արաբիայի ամենահայտնի ընդդիմադիր լրագրողներից մեկը անհետացել է հոկտեմբերի 2-ին` Ստամբուլում իր երկրի հյուպատոսություն այցելելուց հետո: Թուրքական աղբյուրները պնդում են, որ Հաշոգին հյուպատոսության շենքում սպանվել է, իսկ նրա դին դուրս է բերվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքից: Թուրքական աղբյուրները նաև պնդում են, որ Հաշոգիի սպանությունն իրականացնելու համար Սաուդյան Արաբիայից հատուկ ծառայությունների աշխատակիցների խումբ է ժամանել, որի անդամները, մի քանի ժամ մնալով Ստամբուլում, վերադարձել են հայրենիք:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կտրականապես հերքում են այս տեղեկությունները` պնդելով, որ Հաշոգին լքել է հյուպատոսության տարածքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG