Մատչելիության հղումներ

Աննա Հակոբյանը խաղաղության ուղերձ հղեց ղարաբաղա֊ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծից


Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, զինվորների կողքին կանգնած խաղաղության կոչ արեց ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին։

Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը միացել են նաև Ռուսաստանից հասարակական-քաղաքական գործիչներ, գրողներ, բժիշկներ և այլ ականավոր գործիչներ։

Խաղաղության ուղերձը սահման հասցրած կանանց հետ էին նաև Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի տիկնայք։

Հայաստանի վարչապետի տիկինն այսօր սահմանագծին ելույթ ունենալով, նշեց, որ նախաձեռնության սկզբում չէր պատկերացնում, որ հնարավոր կլինի այն իրագործել՝ «հաշվի առնելով, թե որքան խոչընդոտներ կան այդ ճանապարհին»։

Ելույթներով ու կոչերով հանդես եկան նաև ռուս կանանց, որոնց Աննա Հակոբյանը կոչ արեց այցելել նաև Ադրբեջան և նույն խաղաղության ուղերձը հղել նաև սահմանի հակառակ կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG