Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ կորած լրագրողը սպանվել է Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում


Հայտնի ընդդիմադիր սաուդյան լրագրող, հոկտեմբերի 2֊ի անհետացած Ջամալ Խաշոգին, սպանվել է Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, պնդել են թուրք պաշտոնյաները։ Թուրքական իշխանությունները հետաքննություն են սկսել այս առնչությամբ։

Թուրքիայի արտգործնախարարությունը պարզաբանումների է հրավիրել Սաուդյան Արաբիայի դեսպանին։

Հյուպատոսարանի պաշտոնյաներից մեկը, մինչդեռ, հայտարարել է, որ այդ պնդումները «հիմնազուրկ են»։

Տեղի ունեցածը կարող է էլ ավելի սրել երկու երկրների միջև արդեն իսկ լարված հարաբերությունները, որի պատճառներից մեկը Անկարայի ցուցաբերած աջակցությունն է Քաթարի, մյուսը՝ վերջին շրջանում Իրանի հետ Թուրքիայի հարաբերությունների բարելավումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG