Մատչելիության հղումներ

Ինգուշեթիայում բողոքի ցույցերը չեն դադարում


Արդեն երրորդ օրն է Ինգուշեթիայի կենտրոն Մագասում շարունակվում է բողոքի ցույցն ընդդեմ Ինգուշեթիայի ու Չեչնիայի միջև տարածքների փոխանակման համաձայնագրի: Ցուցարարները պնդում են, որ որշումն անարդար է: Սոցցանցերում տեղադրված լուսանկարները ցույց են տալիս, որ ցուցարարները գիշերում են վրաններում, նրանք նաև խոհանոց ու սննդի կետ են բացել խորհրդարանի շենքի մոտ:

Ցույցերը սկսվեցին, երբ Ինգուշեթիայի խորհրդարանը նիստ հրավիրեց քննարկելու Չեչնիայի հետ սահմանը հստակեցնելու համաձայնագիրը: Առնվազն երեք պատգամավորներ պնդում են, որ քվեարկությունը կեղծիքով է անցկացվել:

Չեչնիայի և Ինգուշեթիայի միջև սահմանի հստակեցման համաձայնագիրը նպատակ ունի վերջ տալ կողմերի միջև տարածքային հին վիճաբանությանը, սակայն ինգուշ ցուցարարները պնդում են, որ դրանով Չեչնիային է անցնում Ինգուշեթիայի լեռնային մի հատված: Խորհրդային ժամանակաշրջանում Չեչնիան և Ինգուշեթիան ինքնավար մեկ հանրապետություն էին կազմում: Նախկին միության փլուզումից հետո նրանք տարանջատվեցին 1992 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG