Մատչելիության հղումներ

«Չկա ավելի բարձր առաջնահերթություն Հարավային Կովկասի անվտանգության համար, քան ԼՂ կարգավորումը». Լիցենգերբեր


Ըրլ Դ. Լիցենբերգեր, արխիվ
Ըրլ Դ. Լիցենբերգեր, արխիվ

ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովում նախօրեին օրենսդիրների հարցերին է պատասխանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ըրլ Դ. Լիցենբերգերը, ով ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ Պետքարտուղարության ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի ավագ խորհրդականի պաշտոնը:

Մասնավորապես անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ նա հայտարարել է, որ իր համար առաջնահերթություն է դրա կարգավորմանն ուղղված ջանքերը:

«Չկա ավելի բարձր առաջնահերթություն Հարավային Կովկասի բարգավաճման և անվտանգության համար, քան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը», - «Թուրան» գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ սենատում հայտարարել է դիվանագետն՝ ընդգծելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի սկզբունքների և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա՝ ներառյալ ուժի կամ սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, հավասար իրավունքների և ազգերի ինքնորոշման սկզբունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG