Գերմանիայի նախկին կանցլեր, իսկ ներկայումս՝ «Ռոսնևտ» ռուսաստանյան նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գերհարդ Շրյոդերը և կինը՝ Սո Յոն Կիմը ուրբաթ օրը տոնում են ամուսնությունը:
Հանդիսության մասնակիցների թվում են Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, համաշխարհային աստղեր:
Գերմանական Deutsche Welle պարբերականի տվյալներով, Շրյոդերի մտերիմ ընկերը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցում տոնախմբությանը:
74-ամյա Շրյոդերը և նրա 49-ամյա կինը ամուսնությունը գրանցել են մայիսին: Սա նախկին կանցլերի հինգերորդ ամուսնությունն է, իսկ կնոջ՝ երկրորդը: