Մատչելիության հղումներ

Տիգրան Բալայանը՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան


Տիգրան Բալայան, արխիվ
Տիգրան Բալայան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել Գարեգին Մելքոնյանին Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետո կանչելու և այդ պաշտոնում Տիգրան Բալայանին նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:

Նախագահի այսօրվա մեկ այլ հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել է նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա):

Հրամանագրերի տեքստերը տեղադրված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Մինչ այս նշանակումը Տիգրան Բալայանը մեկ տասնամյակ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարն էր: Նա այսօր Ֆեյսբուքում մասնավորապես գրել է․ - «Խոսնակի պաշտոնը թողնում եմ բավականության զգացումով, քանի որ այս տարիների ընթացքում ինձ բախտ է վիճակվել աշխատել կայացած ու իր անելիքներն հստակ գիտակցող և պարտականությունները գերազանց իրականացնող թիմում, ուսանել և սովորեցնել։ Համոզված եմ, որ Հայաստանում առկա նոր իրավիճակում գործընկերներս ավելի թարմ ու ստեղծարար մոտեցումներով առավել բեղմնավոր են աշխատելու, նոր օրինակելի մակարդակի են բարձրացնելու արտգործնախարարության և նրա գործունեության հանրային ընկալումը, ու շարունակելու են արդյունավետ պաշտպանել Հայաստանի շահերը։ Երախտագիտությամբ ընդունել եմ եվրոպական երկրներից մեկում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկը և այսօր ՀՀ վարչապետի առաջարկությամբ՝ Հանրապետության նախագահը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Կադրային դիվանագետի համար դեսպան նշանակվելը բաղձալի և կարևորագույն մի հանգրվան է, որի մասին թե համալսարանական, թե աշխատանքային տարիներին կարող ես միայն երազել։ Երախտապարտ եմ վստահության և գնահատանքի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG