Մատչելիության հղումներ

«Ինչքան սպասողական վիճակը երկարի, այնքան երկրի համար վատ է». Դավիթ Անանյան


«Այնտեղ, որտեղ որ քաղաքական առումով դեռևս կայուն միջավայր չկա, բիզնեսը սպասողական դիրքեր է գրավում և սպասում է, թե քաղաքական ինչպիսի հանգուցալուծումներ կլինեն», - այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը:

Հարցին, որ եթե խորհրդարանական ընտրությունները լինեն, ոչ թե դեկտեմբերին, այլ մայիս-հունիսին գործարարներն ինչպե՞ս կարձագանքեն, ՊԵԿ նախագահը պատասխանեց. - «Ինչքան սպասողական վիճակը երկարի, այնքան երկրի համար վատ է: Ինչքան կարճ, էնքան լավ, ես սա որպես տնտեսագետ եմ ասում: Քաղաքական առումով ինչպիսի պրոցեդուրաներ, ինչպիսի գործառութային քայլեր են անհրաժեշտ, դրանք թող քաղաքականությամբ զբաղվողներն ասեն: Ես որպես տնտեսագետ ասում՝ ինչքան կարճ է էդ ժամկետը, էնքան տնտեսության համար օգուտ է» , - ասաց Անանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք այցի ժամանակ ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց՝ քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել, տնտեսությունը, բիզնեսը շունչը պահած վիճակում է լինելու։

Վարչապետը նաև նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան որքան հնարավոր է շուտ։ Նա ընտրությունների անցկացման ժամկետ նշել է դեկտեմբերի առաջին կեսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG