Զոհվել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը՝ Կոստրոմայի շրջանում տեղի ունեցած ավիաաղետի՝ ուղղաթիռի կործանման հետևանքով:
Ըստ տեղական լրատվամիջոցների, 58-ամյա Կարապետյանը որսորդության էր մեկնել AS-350 ուղղաթիռով, վթարը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ուղղաթիռի բոլոր՝ երեք ուղևորները զոհվել են:
Կարապետյանը Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի տեղակալ էր նշանակվել 2016 թվականին: