Մատչելիության հղումներ

ԲՀԿ և ՀՅԴ վեց մարզպետներ ազատվեցին պաշտոններից


Կառավարության նիստերից մեկը, արխիվ
Կառավարության նիստերից մեկը, արխիվ

Կառավարության այսօրվա որոշմամբ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ներկայացնող վեց մարզպետներ ազատվեցին պաշտոններից։

Աշոտ Սիմոնյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից, Հրանտ Մարգարյանը՝ Լոռու մարզպետի պաշտոնից, Արագած Սաղաթելյանը՝ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, Գագիկ Միրիջանյանն՝ Արմավիրի մարզպետի պաշտոնից, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից, Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից։

Ազգայի ժողովի հոկտեմբերի 2-ին կայացած արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ՝ 67 կողմ ձայներով, ընդունվեց փոփոխությունները ԱԺ կանոնակարգ օրենքում: Կողմ քվեարկեցին արտահերթ նիստին ներկա Հանրապետական, «Ծառուկյան» և ՀՅ Դաշնակցության խմբակցությունների անդամները:

Խորհրդարանական երեք ուժերի՝ Հանրապետականի, ՀՅ Դաշնակցության ու «Ծառուկյան» դաշինքի առաջարկած փոփոխությունների համաձայն, մասնավորապես, Ազգային ժողովի նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ՝ ընդհատված, եթե որևէ հարցի քննարկում տեղի չունենա, օրինակ՝ արտակարգ իրավիճակի պատճառով, կամ խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին:

Այս փոփոխությունների կողմնակից պատգամավորներին և քաղաքական ուժերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ է անվանում:

Քվեարկությունից հետո ՀՅԴ կառավարությունից հետ կանչեց իր ներկայացուցիչներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքում հայտարարեց ԲՀԿ և ՀՅԴ նախարարիներին և մարզպետներին աշխատանքից ազատելու մասին: Նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրերով վեց նախարարներ ազատվեցին աշխատանքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG