Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային օրեր սահմանելու հարցով կառավարությունն ԱԺ-ին առաջարկեց վաղն արտահերթ նիստ գումարել


Կառավարության նիստերից մեկը, արխիվ
Կառավարության նիստերից մեկը, արխիվ

Կառավարությունն այսօր Ազգային ժողովին առաջարկեց ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 5-ին արտահերթ նիստ հրավիրել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային օրեր սահմանելու հարցով։

«Անհրաժեշտ է որոշակի օրենսդրական փոփոխություն։ Քանի որ գագաթնաժողովի ծավալները շատ մեծ են, եզրակացությունն այն է, այդ թվում՝ ոստիկանության, որ շատ ավելի ճիշտ կլինի, որ այդ երկու օրը հայտարարվի ոչ աշխատանքային, մենք այդ ուղղությամբ կգնանք», - ասաց վարչապետը։

Հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, և Հայաստանի արտգործնախարարության համաձայն, հոկտեմբերի 2-ի դրությամբ իրենց մասնակցությունը հաստատել են 26 պետության ղեկավարներ, 2 երկրների փոխնախագահներ, Մոնակոյի արքայազնը, 9 վարչապետեր, 3 փոխվարչապետեր: Սպասվում է, որ գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանելու ընդհանուր առմամբ շուրջ 3 հազար 500 հոգի:

Գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան է ժամանելու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, և նրա այցը միաժամանակ լինելու է Ֆրանսիայի նախագահի պետական այց Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG