Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ի և «Ծառուկյան» դաշինքից նշանակված մարզպետների «հեռացման գործընթացը սկսված է»


Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ասյօր «Ազատությանը» հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստանի» և ՀՅԴ-ի կողմից նշանակված 6 մարզպետների հեռացման գործընթացը արդեն սկսված է:

«Երևի թե բոլորն էլ արդեն հայտարարությանը ծանոթ են, նաև իրենց կուսակցությունները արդեն իսկ պիտի դրա մասին իրենց ծանուցած լինեն: Նույնիսկ առանց դիմումների էլ կառավարությունը վաղվա նիստում կարող է դադարեցնել նրանց հետագա պաշտոնավարումը», - նշեց նախարարը:

Հայաստանի Սահմանադրության համաձայն, կառավարությունն է նշանակում և ազատում մարզպետներին։ Երեկ այն բանից հետո, երբ խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքն ու Դաշնակցությունը կողմ քվեարկցին «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններին, որը հնարավոր է է՛լ ավելի բարդացնի ԱԺ-ի լուծարումը, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ դադարեցնում է համագործակցությունը ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ՝ ազատելով պաշտոններից նախարարներին և մարզպետներին։

Մինչ այդ, արդեն նախկին համաձայնության կառավարության 6 մարզպետներից 4-ը ասում են, որ շտապել են հեռացման դիմումներ գրել։

Արմավիրի մարզպետ, ԲՀԿ-ի կողմից նշանակված Գագիկ Միրիջանյանի խոսքով՝ պաշտոնն իր սեփականությունը չէր. - «Եկել ենք ստեղ համապատասխան քաղաքական թմի մանդատով, և դրա համար էլ պիտի քաղաքական թմի մանդատով էլ հեռանանք: Սա իմ որոշումն է»:

Գեղարքունիքի մարզպետ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ՀՅԴ Գերագույն մարմինն էլ իր հերթին է հետ կանչել իր ներկայացուցիչներին համաձայնության կառավարությունից․ - «Երբ որ Դաշնակցության Գերագույն մարմինը հայտարարություն ա անում, իսկ Դաշնակցությունն ա առաջադրում, բնականաբար, մենք վայր ենք դնում մեր լիազորությունները»:

Ըստ Սաղաթելյանի, ինքը կարճ ժամանակահտվածում արդյունավետ գործություներություն է իրականացրել Գեղարքունիքում․ - «Հույս ունենք, էկողները կշարունակեն, կլուծեն այն խնդիրներն ու հոգսերը, որ ծառացած են մարզի առջև»:

Վայոց Ձորի մարզպետ, ԲՀԿ-ական Արագած Սաղաթելյանն իր հերթին նշում է, որ անփոխարինելի մարդիկ չկան։

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հիշեցնում է, որ մարզպետները քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք են։ Նախարարը մտավախությունից չունի, թե քաղաքական ճգնաժամի պատաճռով 6 մարզպետի փոփխությունը կհանգեցնի խնդիրների այդ մարզերում։

Արդեն եկող շաբաթվա կառավարության նիստին հավանաբար կնշանակվեն նոր մարզպետներ․ - «Չենք սպասի վերջնաժամկետին: Մի շաբաթ - տասը օրվա ընթացքում ամեն ինչ հստակ կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG