Երեկ Ազգային ժողովի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում և կան բերման ենթարկվածներ, այսօր «Ազատության»-ը փոխանցեցին ոստիկանությունից։
Խոսքը վերաբերում է լրատվամիջոցների տարածած մի տեսանյութի, որի հեղինակները պնդում են, որ Ազգային ժողովի հանրապետական պատգամավորներ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրան), Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ) և նրանց կողմնակիցները հայհոյանքներ են հնչեցնում ցուցարարների հասցեին։
Նշենք, որ այս միջադեպին այսօր Ազգային ժողովում՝ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի խնդրանքով անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. - «Այդ միջադեպը, որի մասին պատմում եք, վկայում է այն մասին, որ ուժային կառույցները, մասնավորապես, որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում իմ հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխներին և նրանց թիկնապահներին պետք է պառկեցնել ասֆալտին։ Այ եթե պատշաճ ձևով էդ հրահանգը կատարած լինեին, կարծում եմ, երեկվա միջադեպը չէր լինի»։
Վարչապետն ընդգծեց՝ նման պահվածք ցուացաբերողներն անպայման արժանի հակահարված կստանան օրենքի կողմից։