Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հաստատեց կենսաթոշակի համակարգի փոփոխությունը


Բողոքներ Ռուսաստանում կենսաթոշակի տարիքային շեմը բարձրացնելու կառավարության նախաձեռնության դեմ, սեպտեմբեր, 2018թ․
Բողոքներ Ռուսաստանում կենսաթոշակի տարիքային շեմը բարձրացնելու կառավարության նախաձեռնության դեմ, սեպտեմբեր, 2018թ․

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը, քվեարկությամբ հավանություն է տվել կենսաթոշակների համակարգի փոփոխությունների օրինագծին, որը վերջերս ընդունվել է ստորին պալատ Պետական դումայում:

Օրինագիծը կուղարկվի Կրեմլ և ուժի մեջ կմտնի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրվելուց հետո:

«Ակնհայտ է, որ նախագահը չի հապաղի», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Բազում վեճերի և համառուսաստանյան բողոքների առիթ դարձած նախագծով ենթադրվում է կենսաթոշակի անցնելու տարիքն աստիճանաբար բարձրացնել և տղամարդկանց համար 60-ից հասցնել 65-ի, իսկ կանանց համար՝ 55-ից հասցնել 60-ի:

Նախկինում Վլադիմիր Պուտինը նշել է, որ դեմ է կենսաթոշակի տարիքային շեմը բարձրացնելու գաղափարին:

Ըստ վերլուծաբանների, կառավարությունը ստիպված է դիմել այդ քայլին՝ հաշվի առնելով կյանքի միջին տևողության, աշխատատեղերի և պետական բյուջեի եկամուտները ապահովելու հանգամանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG