Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվեցին վեց նախարարները


Կառավարության նիստ, արխիվ
Կառավարության նիստ, արխիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվել են վեց նախարարներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամ առաջ գրությամբ նախագահին առաջարկել էր աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական պաշտոնյաներին: Մասնավարպես, աշխատանքից ազատվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի երեկոյան Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքում հայտարարեց, որ կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում մարզպետները կազատվեն աշխատանքից:

Ավելի վաղ վարչապետի կոչով քաղաքացիները հավաքվել էին Ազգային ժողովի շենքի մոտ: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշել էր, որ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ էին քվեարկել նաև համաձայնության կառավարության մաս կազմող «Ծառուկյան» դաշինքի և Դաշնակցության պատգամավորները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG