Մատչելիության հղումներ

Վարչապետի գրությամբ նախագահին առաջարկվել է աշխատանքից ազատել ԲՀԿ֊ական և ՀՅԴ֊ական պաշտոնյաներին


Արխիվ - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության նորանշանակ անդամները լուսանկարվում են նախագահ Արմեն Սարգսյանի հետ, 21֊ը մայիսի, 2018թ.
Արխիվ - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության նորանշանակ անդամները լուսանկարվում են նախագահ Արմեն Սարգսյանի հետ, 21֊ը մայիսի, 2018թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրությամբ նախագահին առաջարկվել է աշխատանքից ազատել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևոն Վահրադյանին, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանին և գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի երեկոյան Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքում հայտարարեց, որ կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում մարզպետները կազատվեն աշխատանքից:

Ավելի վաղ վարչապետի կոչով քաղաքացիները հավաքվել էին Ազգային ժողովի շենքի մոտ: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշել էր, որ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ էին քվեարկել նաև համաձայնության կառավարության մաս կազմող «Ծառուկյան» դաշինքի և Դաշնակցության պատգամավորները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG