ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ Ազգային ժողովից դիմեց խորհրդարանի մուտքերը պաշարած իր աջակիցներին՝ հորդորելով զերծ մնալ վիրավորական արտահայտություններ, վանկարկումներ հնչեցնելուց։
Վարչապետը նաև հորդորեց թույլ տալ խորհրդարանի պատգամավորներին թույլ տալ առանց խոչընդոտների ելումուտ ունենալ ԱԺ։
Վարչապետը գտնվում է ԱԺ շենքում՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցություններ վարելու նպատակով:
Այսօր ավելի վաղ վարչապետի կոչով քաղաքացիները հավաքվել էին Ազգային ժողովի շենքի մոտ: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշել էր, որ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: