Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Կառավարությունում ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները կազատվեն աշխատանքից


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի երեկոյան Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքում հայտարարեց, որ կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները կազատվեն աշխատանքից:

Իր նման որոշումը նա հիմնավորեց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում վիճահարույց փոփոխությունների հարցով «Ծառուկյան» և ՀՅ Դաշնակցություն խմբակցությունների պատգամավորների քվեարկությամբ:

Այդ փոփոխությունները, հիշեցնենք, այսօր երեկոյան ընդունվեցին 67 կողմ ձայներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG