Մատչելիության հղումներ

Լենա Նազարյան․ Վարչապետը ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ համագործակցության շուրջ հանդես կգա հայտարարությամբ


Վարչապետը առաջիկայում հայտարարություն կանի Դաշնակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ կառավարությունում հետագա համագործակցությունը շարունակելու մասին, «Ազատությանը» փոխանցեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

Խորհրդարանում այսօր անակնկալ գումարված և ձեռքով քվեարկությամբ ընդունված ԱԺ կանոնակարգ առաջարկվող փոփոխությունների նախագծին, բացի «Ելք»-ից կողմ էին քվեարկել բոլոր խմբակցությունները, այդ թվում այն ուժերը, որոնք համագործակցում են իշխանության հետ և ներկայացված են կառավարությունում: Ըստ քվեարկության արդյունքների, այժմ որևէ խմբակցությունում չընդգրկված, Հանրապետական խմբակցության նախկին անդամ Շիրակ Թորոսյանը ներկա է եղել նիստին, բայց չի մասնակցել քվերակությանը: Այսօրվա նիստին չէին մասնակցում Հանրապետական խմբակցությունից դուրս եկած մի շարք գործարար պատգամավորներ՝ Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Արսենյանը, Արտակ Սարգսյանը, Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Նահապետ Գևորգյանը:

Վարչապետի կողմից «հակահեղափոխական» որակված նախագիծը ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ ստանալով 67 կողմ ձայն, դեմ և ձեռնապահ քվեարկողներ չկային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG