Մատչելիության հղումներ

ԱԺ կանոնակարգում փոփոխությունները ընդունվեցին


ՀՀ ԱԺ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԺ շենքը Երևանում, արխիվ

Ազգայի ժողովը երեկոյան կայացած արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ՝ 67 կողմ ձայներով, ընդունեց փոփոխությունները խորհրդարանի կանոնակարգ օրենքում: Կողմ քվեարկեցին արտահերթ նիստին ներկա Հանրապետական, «Ծառուկյան» և Դաշնակցության խմբակցությունների անդամները: Ըստ քվեարկության արդյունքների, այժմ որևէ խմբակցությունում չընդգրկված, Հանրապետական խմբակցության նախկին անդամ Շիրակ Թորոսյանը ներկա է եղել նիստին, բայց չի մասնակցել քվերակությանը:

Խորհրդարանական երեք ուժերի՝ Հանրապետականի, ՀՅ Դաշնակցության ու «Ծառուկյան» դաշինքի առաջարկած փոփոխությունների համաձայն, մասնավորապես, Ազգային ժողովի նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ՝ ընդհատված, եթե որևէ հարցի քննարկում տեղի չունենա, օրինակ՝ արտակարգ իրավիճակի պատճառով, կամ խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին:

Այս փոփոխությունների կողմնակից պատգամավորներին և քաղաքական ուժերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ է անվանում:

Ձեռքով քվեարկության պատճառն այն էր, որ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը և նույն խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը պատգամավորների քարտերը հանել էին քվեարկության սարքերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG