Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վահրամ Բաղդասարյանի հետ


Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։

Հանդիպումը տեղի է ունենում «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի բացօթյա սրճարանում։

Վարչապետը հայտարարել էր, որ այսօրվանից սկսում է հանդիպումներն Ազգային ժողովի խմբակցությունների հետ՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։

Փաշինյանը շեշտել էր, թե «վերջին ամիսները ցույց տվեցին, որ խորհրդարանում առնվազն վստահելի իրավիճակ չկա»։

«Քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել, տնտեսությունը, բիզնեսը շունչը պահած վիճակում է լինելու, մինչև ինչ-որ միջնաժամկետ հեռանկար ստանա, այսինքն, ինքն իմանա, որ հինգ տարի կա կայուն խորհրդարանական մեծամասնություն, որը կառավարության հետ աշխատելու է», - ասել էր վարչապետը։

Նա հույս էր հայտնել, որ քաղաքական ուժերն այս հարցում կգան համաձայնության և քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի լինի:

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն էլ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ վարչապետն առաջինը հանդիպելու է Հանրապետական խմբակցության ղեկավարի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG