Մատչելիության հղումներ

Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն չի սատարի Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը


«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը՝ տեղեկացնելով, որ Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը, նշում է, որ իրենք չեն պաշտպանելու վերջինիս թեկնածությունը։

Կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։

«Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին», - գրել է Կոստանյանը։

Նշենք, որ Սևակ Միքայելյանը ՔՊ ղեկավար անդամ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է։

Հրազդանը քաղաքապետ կընտրի հոկտեմբերի 21-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG