Մակեդոնիայում այսօր հանրաքվե է անցկացվում երկրի անվանափոխության հարցով։
Հանրաքվեն անցկացվում է Մակեդոնիայի անվանման շուրջ հարևան Հունաստանի հետ երկարատև բանակցություններից հետո։ Սկոպյեի և Աթենքի միջև այս վեճը ծագել է 1991 թվականից, երբ Մակեդոնիան անկախություն հռչակեց Հարավսլավիայից։ Աթենքը պնդում է, որ Մակեդոնիա անվանումը տարածքային պահանջներ է ենթադրում Հունաստանի հյուսիսի համանուն շրջանի նկատմամբ։ Հունաստանի պահանջով Մակեդոնիան ՄԱԿ֊ի կազմում ընդգրկվել է Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետությւոն անվանմամբ։ Նույն պատճառներից ելնելով ԵՄ և ՆԱՏՕ֊ի անդամ հանդիսացող Հունաստանը նաև արգելափակել է Մակեդոնիայի անդամակցությունը այդ կազմակերպություններին։
Հասարակական կարծիքի հարցումները վկայում են, որ մակեդոնացիների շուրջ 70 տոկոսը կողմ է երկիրը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելուն, և այս պահին հանրաքվեի հիմնական ինտրիգը կայանում է նրանում, թե արդյոք բավարար թվով քաղաքացիներ կմասնակցեն դրան։ Մակեդոնական օրենքով, հանրաքվեն համարվում է կայացած, եթե դրան մասնակցում է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 50 տոկոսը գումարած 1 քվե։
«Ես բոլորին կոչ եմ անում մասնակցել այլ կարևոր որոշման ընդունմանը», ֊ հայտարարել է Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը՝ հանրաքվեում քվեարկելուց հետո։