Մատչելիության հղումներ

Պաշտոնապես հիմնադրվեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը


Այսօր պաշտոնապես հիմնադրվեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, որը ոչ թե ղեկավար է ունենալու, այլ քարտուղարություն, որն էլ համակարգելու է Վարուժան Ավետիսյանը։

Այսօր էլ կուսակցությունը շարունակեց պնդել՝ իրենք աջակցելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն ընդգծեց՝ աջակցությունը կլինի մինչև նոր Ազգային ժողովի ձևավորւմը

«Մինչև այդ հանգրվանը չանցնենք, մենք ուս֊ուսի տված, ձեռք֊ձեռքի բռնած գնալու ենք մինչև վերջ», ֊ հայտարարեց նա:

Նորաստեղծ կուսակցությունը առաջնահերթ խնդիր է համարում օր առաջ Ազգային ժողովի լուծարումը։ Ժիրայր Սեֆիլյանը նշում է՝ այսուհետ բոլոր ընտրություններին իրենք մասնակցելու են։ Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափը դեռևս հստակեցված չէ։

Ժիրայր Սեֆիլյան
Ժիրայր Սեֆիլյան

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ «Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցությունը կրկին կդիմի ծայրահեղական քայլերի, Սեֆիլյանը արձագանքեց. ֊ «Այսինքն մեզ տեսնելուց անընդհատ ծայրահեղական քայլե՞ր եք տեսնում: Ի՞նչ պետք է անենք, որ այդպիսի մտքեր ձեր մտքերում չպտտվեն։ Գիտեք՝ ինչ, արմատականությունը ծայրահեղականությունից պետք է տարբերել. - «Մենք մեզ ծայրահեղական չենք համարում, բայց արմատական համարում ենք: Արմատական լուծումներով է, որ մեր երկիրը այսօրվա ճգնաժամից դուրս պետք է բերել»։

Հաշվի առնելով անձամբ ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռեր զինված խմբի կոշտ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում՝ Սեֆիլյանին «Ազատությունը» խնդրեց մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ համաձայն որի սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու քայլեր են ձեռնարկվելու: Սեֆիլյանն արձագանքեց.֊ «Ուղղակի շփումը Հայաստանի առաջին դեմքի և Ադրբեջանի առաջին դեմքի, ինչքան շատ լինի՝ առանց միջնորդների, այնքան ճիշտ»:

Ի դեպ, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը գրասենյակներ է ունենալու նաև արտերկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG