Վրաստանի վարչապետը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին դուրս բերել զորքերը Աբխազիայից և Հարավային Օսիայից: Մամուկա Բախտաձեյի այս կոչը հնչել է երեկ երեկոյան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից:
«Կոչ եմ անում Ռուսաստանի Դաշնությանը` կատարեք ձեր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները և դուրս բերեք զորքերը Վրաստանի տարածքից», - ասել է նա:
Բախտաձեի խոսքով Մոսկվայի հետ առկա տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու բոլոր փորձերը մինչ օրս որևէ արդյունքի չեն հանգեցրել:
«Բանակցությունների սեղանի շուրջ [հարցերը լուծելու] մեր փորձերը բախվում են Ռուսաստանի անհիմն և անընդունելի դիմադրությանը», - նշել է Վրաստանի վարչապետը: