«Դուշանբեում իմ ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցավ խոսակցություն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մանրամասները կպատմի Երևան վերադառնալուց հետո:
Փաշինյանը Դուշանբեում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Կառավարության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը քայլելիս մի քանի բառ փոխանակում։