Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարճ զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նա կարճ զրույց է ունեցել Փաշինյանի, Դոդոնի հետ: Այս պահին, հենց նոր», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
Ռուսաստանի նախագահի խոսնակը հավելել է, որ Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել Հայաստան կատարելիք այցի հեռանկարները: «Ոչ, այլ հարցերով, օպերատիվ, ընթացիկ», - պարզաբանել է Դմիտրի Պեսկովը: