Մատչելիության հղումներ

Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը


Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը։

«Երկրների առաջնորդները ժամանեցին Դուշանբեի կառավարության ընդունելությունների տուն, որտեղ ընթանում է պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը», - ասված է հաղորդագրությունում:

Կառավարության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը քայլելիս մի քանի բառ փոխանակում։

Նիկոլ Փաշինյանը Դուշանբե է ժամանել Նյու Յորքից, որտեղ մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG