Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ընտրություններին խախտումների վերաբերյալ 5 նյութեր մերժվել են․ ՔԿ


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում և մայրաքաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում այսօրվա դրությամբ ստացվել է 30 հաղորդում-ահազանգ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Երևանի վարչական շրջանների քննչական բաժինների վարույթում նախապատրաստվող 30 նյութերից 5-ը մերժվել է՝ նույնպես այսօրվա դրությամբ:

Մասնավորապես՝ նյութերի նախապատրաստման արդյունքում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում նախապատրաստվող երկու և Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում նախապատրաստվող երեք նյութերով մերժվել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումների օպերատիվ կազմակերպումը, քննությունն առավել փորձառու քննիչների կողմից իրականացումը համակարգելու նպատակով, հիշեցնում է Քննչական կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG