Մատչելիության հղումներ

Պետդուման կենսաթոշակային բարեփոխումների վիճահարույց օրինագիծը ընդունեց երրորդ ընթերցմամբ


Ռուսաստան - Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիա Սանկտ Պետերբուրգում, սեպտեմբեր, 2018թ․
Ռուսաստան - Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիա Սանկտ Պետերբուրգում, սեպտեմբեր, 2018թ․

Հինգշաբթի օրը Ռուսաստանի Պետդուման երրորդ՝ վերջին ընթերցմամբ հավանություն տվեց կենսաթոշակային բարեփոխումների վիճահարույց օրինագծին, որով թոշակի անցնելու տարիքային շեմը բարձրացվում է հինգ տարով:

Ըստ այդմ, տղամարդիկ կենսաթոշակի կանցնեն 65 տարեկանում՝ ներկայիս 60-ի փոխարեն, կանայք՝ 60-ում, ներկայիս 55-ի փոխարեն:

Ռուսաստանում անցկացված մի շարք հարցումների արդյունքներով՝ երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը դեմ է Դմիտրի Մեդվեդևի կառավարության նախաձեռնած այդ փոփոխություններին:

Օրենսդրական նախաձեռնությունը հանգեցրել է ռուսաստանյան տասնյակ քաղաքներում բողոքի բազմահազարանոց ցույցերի:

Պետդումայից հետո օրենքը պետք է հավանության արժանանա Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի և երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG