Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը զինծառայող Աղասի Մկրտչյանին հետմահու պարգևատրեց «Մարտական ծառայություն» մեդալով


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով՝ Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Աղասի Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հրամանագրի տեքստը տեղադրված է ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջում։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդեց, որ երեկ ժամը 20:10-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող 19-ամյա Աղասի Դերենիկի Մկրտչյանը:

Այսօր ավելի ուշ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ զինծառայողը սպանվել է հակառակորդի գնդակից:

Աղասի Մկրտչյանըի մահվան դեպքով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։

«Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աղասի Դերենիկի Մկրտչյանն ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 21:20-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը», - հայտնում է կոմիտեն՝ շարունակելով. - «Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով [Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ] հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG