Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ շուրջ երեք ժամ տևած բանակցությունները, ըստ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, «մտքերի կարևոր և հետաքրքիր փոխանակում էր շարունակվող հակամարտության կարգավորման, տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ քայլերի շուրջ», փոխանցում է «Թուրան» գործակալությունը:
«Մենք պայմանավորվել ենք շարունակել բանակցությունները առաջիկայում սպասվող համանախագահների տարածաշրջանային այցի ժամանակ», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը` մեկնաբանելով երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպման արդյունքները: