Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը ժամանել է Բաքու


Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից, արխիվ
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից, արխիվ

Այսօր կարճատև աշխատանքային այցով Բաքու է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ըստ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի, Պուտինը Բաքու պետք է այցելեր դեռևս սեպտեմբերի 25-ին՝ երկօրյա այցով։

Սակայն, երեկ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Պուտինը Բաքու է մեկնելու սեպտեմբերի 27-ին և այցը կարճատև է լինելու։

Բաքվում նախատեսված են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններն, այնուհետև Ալիևն ու Պուտինը մասնակցելու են ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումին, որն անցկացվում է 2010 թվականից։ Նախատեսված է, որ այդ ֆորումի շրջանակներում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր։

Վերջին անգամ Պուտինն ու Ալիևը հանդիպել էին սեպտեմբերի 1-ին՝ Սոչիում։ Այդ բանակցություններին մի շարք փաստաթղթեր էին ստորագրվել։

Ուշակովն ասել է, որ Ալիև-Պուտին հանդիպմանը քննարկվելու է սեպտեմբերի 1-ի պայմանավորվածությունների ընթացքը։

Իսկ այսօր Պուտինն իր կարճատև այցի շրջանակներում կհասցնի այցելել Ձյուդոյի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։

Ըստ Ուշակովի, Ադրբեջանի նախագահի հետ Պուտինը կհանդիպի նաև Դուշանբեում. Սեպտեմբերի 28-ին Տաջիկստանի մայրաքաղաքում անցնելու է ԱՊՀ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առաջին անգամ Փաշինյանն ու Ալիևը միասին ներկա են եղել Մոսկվայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը և ծանոթացել միմյանց հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG