Մատչելիության հղումներ

Արագածոտն գյուղի մոտ գյուղացիները փակել էին Երևան - Գյումրի ավտոճանապարը


Արագածոտնի մարզի 3 գյուղերի բնակիչներ այսօր փակել էին Երևան - Գյումրի ավտոճանապարհի Արագածոտն գյուղի հատվածը՝ նաև կանգնեցնելով այդ հատվածում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը։

Գյուղացները պահանջում են անցում կառուցել կառուցվող մայրուղու և Արագածոտն, Նոր Եդեսիա ու Կոշի հողատարածքներ տանող ճանապարհի խաչմերում։ Ասում են, որ եթե դա չարվի, մայրուղու շահագործունից հետո ստիպված են լինելու մի քանի կիլոմետր ավելի անցնել գյուղ մտնելու համար։

Գյուղացիներն իրենց խաբված են համարում։ Նրանց խոսքով՝ «Հյուսիս - Հարավ» մայրուղու կառուցման նախնական նախագծում իրենց համար կամուրջ էր նախատեսված, սակայն հետո իրենց անհայտ պատճառներով այն դուրս է մնացել նախագծից․ - «Մեզ կոնկրետ լուծում չեն տալիս․․․ Խաբեցին: Արդեն մի ամիս ա, ոչ գալիս են, ոչ մի բան․․․»

Քիչ հետո բողոքող գյուղացիներին մոտեցավ մարզի ոստիկանապետը և հայտնեց, որ մարզպետը հրավիրել է քննարկել նրանց պահանջը և փորձել լուծումներ գտնել։ Այդ պայմանով էլ բնակիչները համաձայնեցին բացել ճանապարհը։

Նախագիծը ձեռքին եկավ «Հյուսիս - հարավ» ծրագրերի ղեկավար Կարեն Բադալյանը, ասաց՝ նշված խաչմերուկում կամուրջ նախատեսված չէ, սակայն գյուղացիների պահանջը պատրաստ են քննարկել․ - «Էդ հարցը մեկ օրվա մեջ լուծել հնարավոր չի: Ես պարզ ասում եմ՝ երբ որ որոշումը կկայացվի, թե ինչ տարբերակով հնարավոր կլինի ստեղ հարց լուծել․․․ Երկու ամիս կձգվի, մինչև նախագծումը արվի, հետազոտությունը արվի»:

Ցուցարարները համաձայնեցին պատասխանի սպասել մինչև երկուշաբթի։ Բացասական պատասխանի դեպքում ասացին, թե պատրաստ են նորից ճանապարհ փակել․ - «Ու չենք թողելու անգամ, որ ասֆալտի գործը կատարվի: Մենք էդ օրը Փաշինյանին պահանջում ենք, որ ստեղ ըլնի, որ ինքը մեզ կանգնի ասի, որ էս ճանապարհը սարքեն: Փաշինյանը որ ասեց՝ հավատալու ենք, հարյուր տոկոսով իրա ասածը մեր համար օրենք ա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG