Մատչելիության հղումներ

«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը վստահություն է ներշնչել եվրոպական գործընկերներին»․ ԵՄ դեսպան


Հայաստանի կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի և արդարության հաստատմանն ուղղված ջանքերը վստահություն են ներշնչում Եվրոպական ընկերություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ես հավատում եմ և վստահ եմ, որ որ Եվրոպական ընկերությունները շատ ուշադիր վերլուծում են հնարավարությունները և վստահում են Հայաստանի կառավարության կոռուպցիայի դեմ պայքարին և արդարության հաստատմանն ուղղված ջանքերին: Այդ ջանքերը Հայաստանը դարձնում են գրավիչ արտաքին ներդրումների համար, և իհարկե, եվրոպական ընկերությունները փնտրում են նոր հնարավարություններ, որոնց արդյունքում Հայաստանում նոր բիզսնեսներ կկարողանան սկսել», - նշեց Եվրամիության դեսպանը:

«Նոր գործարար հնարավորություններ» խորագրով միջոցառումից առաջ Սվիտալսկին ասաց, որ քննարկելու են եվրոպական շուկայի համար Հայաստանի ներդրումային միջավայրը գրավիչ դարձնելու հարցը: Դեսպանը վստահեցրեց, որ Եվրամիության մի շարք երկրների հայաստանյան ներկայացուցիչներից հարցումներ են ստացել Հայաստանում նրանց բիզնես գործունեության հետաքրքրությունների վերաբերյալ․ - «Մենք ստացել ենք Եվրամիության տարբեր ընկերություններից, ինչպես նաև Եվրամիության անդամ հանդիսացող երկրների հայաստանյան ներկայացուցիչներից հարցումներ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներով: Մենք հուսով ենք, որ նրանց հետաքրքրությունները նյութականացվում են և առաջիկա ամիսների ընթացքում արդյունքներ կլինեն»:

Եվրամիության դեսպանը վստահեցրեց՝ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին և ամեն ինչ համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին․ - «Իհարկե, խնդիրներ կան, որոնք կապված են այն հանգամանքի հետ, որ Հայաստանը դեռևս չի կիրառում եվրոպական կանոնակարգման հիմքերը, այդ թվում՝ նաև սերտիֆիկացիան: Եվ այս նոր համաձայնագիրը իր մեջ ընդգրկում է նոր դրույթներ, որոնց դեպքում Հայաստանը կընդունի այս հիմքերը»:

Եվրամիության դեսպանի խոսքով՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի իրականացումը կնպաստի նոր ներդրողների ներգրավմանը, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության միջև առևտրային գործունեության առաջընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG