Մատչելիության հղումներ

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել


Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել, «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանը:

Փաստաբանի խոսքով, Հատուկ քննչական ծառայություն հրավիրված Երանոսյանին ներկայացվել է նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը:

«Օգտվելով իր իրավունքից այս պահին հրաժարվել է ցուցմունք տալուց: Մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում, սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց», - նշեց Սաֆարյանը:

Փաստաբանի ներկայացմամբ, Լևոն Երանոսյանին մեղադրում են, որ նա, չունենալով հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն՝ կիրառել է դրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG